«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի օրը մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին։
Նա այնտեղ թեև փորձել է իրեն անհոգ պահել, բայց մեր տեղեկություններով, շատ չի կարողացել թաքցնել իր տրամադրությունն ու Սերժ Սարգսյանից նեղացած լինելը:
Իսկ ԳՄ նիստից հետո նրան տեսել են Սարյան փողոցի վրա գտնվող «Տափաստան» ռեստորանում։ Ականատեսների վկայությամբ՝ նա այնտեղ խմել է «Զորահ» ֆիրմայի գինի, որն արժեցել է 65.000 դրամ։
Ի դեպ, ասում են, երեկոյան ընթրիքի և գինու համար վճարել է ինքը՝ Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ 2014թ. վարչապետ նշանակվելիս նա այցելել էր «Զորահ» գործարան։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: