«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մաիսն, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու:
«Ժողովուրդ»-ը փորձել է անձամբ Արմեն Հակոբյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Ճանապարհային ոստիկանության պետը, լսելով հարցը, պատասխանեց. «Որ իմանամ՝ ով կամ որտեղ է քննարկում հարցը, կպատասխանեմ: Ես նման տեղեկություն չունեմ և առաջին անգամ եմ նման բան լսում»:
Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանը ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա հուլիսին: Իսկ մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: