Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքները:
Ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.
«Բալասանյան դաշինք»՝ 14 հազար 987,
«Բարգավաճ Հայաստան»` 9 հազար 344,
«Հայկական վերածնունդ»՝ 4 հազար 578,
«Քաղաքացիական պայմանագիր»` 638,
«Գյումրեցու ոգի»` 2 հազար 475,
ՀԱԿ` 471,
ՀՅԴ` 2 հազար 313,
«Համախմբում»` 2 հազար 469,
«Գործարար»՝ 556,
ԳԱԼԱ` 4 հազար 517,
«Ալյանս»` 774:
Գյումրիում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 125 983 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 45 670-ը, կամ 36,25 տոկոսը:
Տոկոսային հարաբերությամբ պատկերը հետևյալն է.
«Բալասանյան դաշինք»՝ 34,75 տոկոս,
«Բարգավաճ Հայաստան»` 21,66 տոկոս,
«Հայկական վերածնունդ»՝ 10,62 տոկոս,
«Քաղաքացիական պայմանագիր»` 1,48 տոկոս,
«Գյումրեցու ոգի»` 5,74 տոկոս,
ՀԱԿ` 1,09 տոկոս,
ՀՅԴ` 5,36 տոկոս,
«Համախմբում»` 5,72 տոկոս,
«Գործարար»՝ 1,29 տոկոս,
ԳԱԼԱ` 10,47 տոկոս,
«Ալյանս»` 1,79 տոկոս:
Ըստ այդմ, Գյումրիի ավագանի են անցնում 4 ուժեր՝ «Բալասանյան դաշինքը», ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն և «Հայկական վերածնունդը»: