ՀՀ տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կոտայքի մարզի Գառնի համայնքում առաջադրված 4 թեկնածուներից համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Սահակյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Ըստ այդմ՝ գործող գյուղապետ, արդեն 20 տարի այդ պաշտոնը զբաղեցնող նախկին ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանը հավաքել է 1 223 ձայն, ինքնաառաջադրված ակտիվիստ Արուսյակ Այվազյանը՝ 188 ձայն, ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը՝ 206 ձայն։ Իսկ արդեն գյուղապետ ընտրված ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ահարոն Սահակյանը՝ 2 հազար 231 ձայն։

Նշենք, որ ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը կազմել է 5 հազար 926, ընտրողների ընդհանուր թիվը՝ 5 հազար 930։ Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 4 հազար 66: ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 1899։ Անվավեր է ճանաչվել 152 քվեաթերթիկ: