ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին։
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»: