Կաննի կինոփառատոնի ժամանակ տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Ֆրանսիական Canal + հեռուստաընկերությանը տված միջազգային ժյուրիի անդմաներից մեկի Քրիստոֆ Վալցի հետ հարցազրույցի ժամանակ հնչել է երկու կրակոց:
Բոլոր ներկաները, այդ թվում նաև նշանավոր հյուրերը դահլիճից դուրս են շտապել: Սակայն խուճապը անտեղին է եղել, քանի որ կրակոցները եղել են դատարկ:Ոստիկանները նկարահանումների հարթակ ժամանած ատրճանակով տղամարդուն միանգամից ձերբակալել են: Ինչպես նշում է Reuters գործակալությունը ոստիկանների համաձայն խուլիգանին անվանել են « խելագար»:
Նշենք նաև, որ սա երկրորդ դիպվածն է: Երեկ հայտնի էր դարձել, որ Կաննի աստղերի համար նախատեսված զարդերը առևանգվել են: