Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնապես հայտնեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ըստ կանոնակարգ օրենքի՝ նա 15 օրում կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը, հակառակ դեպքում կհաստատվի պատգամավորի հրաժարականը:

Հիշեցնենք, որ այս մասին դեռևս երեկ էր կուսակցությունը հայտարարություն տարածել: Նկատենք նաև, որ այսօր պատգամավորը նիստերի դահլիճում է: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարևոր հայտարարությամբ է հանդես գալու, բացահայտումներ է անելու: