Երևան քաղաքի ավագանին այսօրվա արտահերթ նիստում հաստատել է Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանների անհատույց օտարման մասին նախագծերը, որի արդյունքում բնակարաններ կտրվեն մի քանի ընտանիքների: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։
«Երևան քաղաքի ավագանին այսօրվա արտահերթ նիստում հաստատել է նաև Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանների անհատույց օտարման մասին նախագծերը, որի արդյունքում բնակարաններ կտրվեն 1991թ.ապրիլին Շահումյանի Գետաշեն գյուղում իրականացված մարտական գործողություններում զոհված Արթուր Կարապետյանի ընտանիքին,
8 անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին,ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունին:
Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կտրամադրվի նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի»: