Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից նրան ազատելու մասին որոշման նախագիծը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախագծում գրված էր, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Կառավարությունը հաստատեց նախագիծը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզպետ նշանակել Վահե Հակոբյանին, սակայն նախագիծը կքննարկվի ՀՀ նախագահի կողմից Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ Կառավարության որոշումը հաստատելուց հետո:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը ՀՀ Սյունիքի մարզի մարզպետն էր 2004-2013 թթ. և 2014 թ. սեպտեմբերի 25-ից մինչ օրս։