Քաղաքաշինության և Առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներն ազատվեցին պաշտոններից։
Կառավարության նիստի ընթացքում գործադիր մարմինը հավանության արժանացրեց պաշտոնանկության մասին երկու նախագիծ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիր մարմնի որոշմանը ներկայացրեց Էդգար Գևորգյանին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը, որը Կառավարությունն ընդունեց։
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը գործադիրի որոշմանը ներկայացրեց Արմեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
Որոշման նախագիծն ընդունվեց։