Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Այս մասին ասվում է ՀՀ կառավարության կայքում զետեղված՝ ՀՀ վարչապետի որոշման մեջ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»։