Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները դառնում են ծայր աստիճան վտանգավոր տարածաշրջանի համար: Այն կարող է դառնալ թուրք-իրաքյան պատերազմի հիմք:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իրաքի խորհրդարանի պահանջը չի արտացոլում իրաքցիների կարծիքն ու պահանջը: Ըստ Չավուշօղլուի Թուրքիան չի պատրաստվում իր ռազմաբազան հանել Հյուսիսային Իրաքից և Բաշիքա ռազմաբազան կմնա այնքան ժամանակ քանի դեռ չի ավարտվել ԻՊ-ի դեմ պայքարը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան ունի իրավասություն անցկացնելու համար միջսահմանային ռազմական գործողություններ ահաբեկչական կառույցների դեմ:
Չավուշօղլուն խիստ քննադատության է ենթարկել Իրաքի ներկա վարչակազմին, նրանց անգամ մեղադրելով ԻՊ-ին սատարելու մեջ:
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: