«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած լուրեր են շրջում, թե Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն այնքան էլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի սրտով չէ, և նա կնախընտրեր Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն երեկ տեղեկացանք, որ նրա ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին։

Եվ կարծում ենք՝ մոտ ապագայում կգա հաստատումը, ու Կոստանյանն առաջիկայում կփոխարինի այս պաշտոնում իրեն չարդարացրած Յուրի Վարդանյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: