Ադրբեջանի Մամուլի Խորհրդի նախագահ,Միլի Մեջլիսի պատգամավոր և Ալիևների ընտանիքի գլխավոր PR-շչիկներից մեկը՝Աֆլաթուն Ամաշովը փոփոխության է ենթարկել Ադրբեջանում սրբացված Հեյդար Ալիևի՝"Մեկ ազգ՝երկու պետություն" կարգախոսը,որով ազերիների նախկին առաջնորդը բնութագրում էր թե ինչ են իրենցից ներկայացնում Թուրքիան և Ադրբեջանը...Ամաշովը,որը վերջերս է վերադարձել 1974 թ-ից օկուպացված Հյուսիսային Կիպրոսից,էքստազի մեջ ընկած մեկնաբանելով Բաքվի և "Լեֆքոշայի" հարաբերությունները հայտարարել է,որ դրանք "Մեկ ազգ՝ԵՐԵՔ պետություն" ֆորմատով է դիտում...Աֆլաթունը նաև երազում է այն օրվա մասին,երբ ՄԱԿ-ի գլխավոր նստավայրի մոտ կծածանվի Հյուսիսային Կիպրոսի դրոշը...
Հետաքրքիր է,որ Ադրբեջանի ներկայիս սուլթան Իլհամ Ալիևը մոռանալով հոր այս կարգախոսի մասին,ըստ որի թուրքերին կարելի է երկու երկիր ունենալ,իսկ հիմա էլ պարզվում է,որ նույնիսկ ԵՐԵՔ,ամպագորգոռ հայտարարում է,որ թույլ չի տալու հայերին ունենալու երկրորդ երկիրը,քանի որ նրանք՝այսինքն ՄԵՆՔ,արդեն ունենք մեկ անկախ երկիր՝Հայաստանի Հանրապետությունը...Այսինքն մահմեդական քոչվոր թուրքը,որն այստեղ է հայտնվել 10-11-րդ դարերում կարող է ուրիշների հաշվին երեք անկախ պետություն հռչակել,իսկ մենք մեր պատմական Հայրենիքի մի փոքր մասում երկու անկախ հանրապետություն հռչակելու համար թույլտվություն պետք է հարցնենք 98 տարեկանը նոր բոլորած ադրբեջանցի ազգի ներկայացուցչից...
Տխուր է,բայց փաստ՝թուրքի լկտիությանը ոչ մեկի լկտիությունը չի հասնի...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: