Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը բոլոր՝ 3645 ընտրատեղամասերից...Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների Բիձինա Իվանիշվիլիի "Վրացական երազանք" կուսակցությունը ստացել է ընտրություններին մասնակցածների 49,26 % ձայները,նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի "Միացյալ ազգային շարժում" կուսակցությունը՝ 28,46%...Դժվարությամբ պառլամենտ է ներթափանցել նաև "Հայրենասերների Ալյանս" կուսակցությունը,որը հավաքել է անցողիկ 5%-ը...Այսպիսով,իշխանամետ "Վրացական երազանք"-ը համամասնական ընտրակարգով ստանում է 44 մանդատ,Սաակաշվիլիի կողմնակիցները՝37,իսկ "Հայրենասերների Ալյանսը"՝6 մանդատ...Նրանց են միանալու ևս 73 պատգամավորներ,որոնք ընտրվելու են մեծամասնական ընտրակարգով...Ըստ օրենքի,մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն,որը ստանում է 50%+1 ձայն...Հենց այս պատճառով է,որ մեծամասնական ընտրատարածքների մեծ մասում նոյեմբերի 1-ին կանցկացվեն ընտրությունների երկրորդ փուլ,որին կմասնակցեն առավելագույն ձայն ստացած երկու թեկնածուները,քանի որ հիմնական մրցակիցներին չի հաջողվել հաղթահարել այդ շեմը...Грузия Online-ը տեղեկացնում է,որ օրինակ Թբիլիսիի 22 մեծամասնական ընտրատարածքներից 18-ում կանցկացվի երկրորդ փուլ...Այսինքն,դեռ ամեն ինչ պարզ չէ,թե ով է հաղթանակ տանելու այս ընտրություններում՝Իվանիշվիլին թե Սաակաշվիլին...Հիմնականում հենց նրանց կողմանկիցներն են անցել երկրորդ փուլ...Նոյեմբերի 1-ին կայանալիք երկրորդ փուլից հետո նոր կիմանաք,թե ով է իրական հաղթողը...
Հատկանաշական է,որ 5%-ոց արգելքը վերջին պահին հաղթահարած Դավիթ Թարխան-Մորավիի և Իրմա Ինաշվիլիի "Հայրենասերների Ալյանսը" ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժ է...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: