«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեկ Երևանում վեր է խոյացել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Հուշարձանի բացումը և հայկական ֆուտբոլի հանդեպ հեռահար հետաքրքրությունը Ծառուկյանի կողմից պատահական չէ:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտություններից, առավել ևս վերջին՝ Ռումինիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունից հետո հաճախացել են խոսակցությունները, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները և պետք է հրաժարական տա:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը փորձում է ընդլայնել իր տիրապետությունը և ՀԱՕԿ-ի հետ գլխավորել նաև ֆուտբոլի ֆեդերացիան»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: