Ֆուտբոլի ազգային առաջնության 29րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն իր դաշտում ոչ-ոքի խաղալով Կրասնոդարի հետ, խաղն ավարտելով 0:0 հաշվով, իրեն վերագրեց Ռուսաստանի առաջնության ամենաուժեղ ակումբ անվանումը: Լեոնիդ Սլուցկայի ակումբը իր ակտիվում հավաքելով 64 միավոր, անհասանելի դարձավ Զենիթի համար, ով վերջին ժամանակներս պայքարում էր ոսկե մեդալների համար:
«Երկրպագուներ, այս գավաթը ձերն է, Դուք եք ԲԿՄԱ-ի գլխավոր ուժը: ԲԿՄԱ-ն միշտ առաջինը կլինի, եզրապակիչ սուլոչից անմիջապես հետո, հեռուստացույցով»,- ասաց բանակայի ակումբի գլխավոր մարզիչը:
Այժմ ԲԿՄԱ-ն Ռուսաստանի քառակի հաղթող է: Առաջ բանակայինները հաղթել են 2003, 2005, 2006թթ առաջնություններում: Լավագուն ցուցանիշը Մոսկվայի «Սպարտակինն» է՝ իննը անգամ: