Այսօր   «Շիրակ կենտրոն»  ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով   «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ միլլիոոն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը:

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են: Միակ ճանապարհը մնացել է այդ գումարի հայթայթումն ու վճարումը: Փաստորեն ստացվում է, որ տարբեր բարերարների և հովանավորների կողմից գնված 10 բնակարանների արժեքի 10 տոկոսը պարտադրված է փակել «Շիրակ կենտրոնը»: Եվ քանի որ կազմակերպությունը չունի նման միջոցներ և չէր կարող ունենալ պարտադրված դրամահավաք է նախաձեռնել, ակընկալելով, որ դրամահավաքին առաջին հերթին կարձագանքեն և կաջակցեն կազմակերպության այն գործընկերները, որոնց աջակցությամբ և միջնորդությամբ գնվել են հարկման ենթակա բնակարանները:

Նշենք, որ «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ Գյումրու վագոն-տնակներում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող վերջին երկու-երեք տարիների ընթացքում բարերարների կողմից 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, միայն ընթացիկ տարում՝ 16 բնակարան:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին՝ www.shirakcentre.am կայքում ու նաև սոցիալական կայքերի էջերում ներկայացվելու է հայտարարված դրամահավաքին մասնակցած նվիատուների և ստացված գումարների մասին մանրամասն տեղեկատվություն: 

Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներից որևէ մեկին՝ 

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22

AMD - 2052622035941001

EUR - 2052622035941040 

RUB - 20526 22035941041 

USD - 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց,

Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020 

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ 

ՀԱՎՀՀ՝ 05532775