ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի: Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Մինչ նշանակումը, Ներսիսյանը զբաղեցրել է «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության` տնօրենների խորհրդի քարտուղարի, ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդականի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի բաժնի պետի, Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնները:

Չորս տարի՝ 2012-2016 թվականներին նա եղել է «Ինկրիպտ» համակարգային ինտեգրման ընկերության տնօրենը: