Սիրիայի Արաբական Հանրապետությունից հայտնի իրադարձությունների հետևանքով դեռևս շարունակում են Հայաստան գալ սիրիահայեր, որոնց վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով սահմանված վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին, ինչի հետևանքով դրանք գործածելի չեն Հայաստանի տարածքում: Դրանց փոխանակումը նույնպես արգելված է:
Անհրաժեշտություն է առաջացել 2017թ. ընթացքում ևս շարունակել վարորդական վկայականների տրամադրման գործընթացը, ուստի կառավարությունն այդ հարցը ներառել է իր հերթական` հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել խնդիրը և մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունները: Նախագիծը մշակել են ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայությունը:
Մարինա Ներսեսյանի ֆեյսբուքյան էջից: