Միրչա Լուչեսկուն հայտարարեց, որ Բուֆֆոնը «Դոնեցկում», դա անհնարին է: «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն վերջ դրեց Ջան Լուիջջի ԲուֆՖոնի տեղափոխության խոսակցություններին, ինչպես նաև խոսեց Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին.

-Ես, Բուֆֆոնի մասին,միայն իմ կարծիքն եմ հայտնել ռումինացի լրագրողներին:Ջիջջին ինդզ համար աշխարհի ամենալավ դարպասապահն է, բայց ես չասացի, թե ուզում եմ նրան տեղափոխել Ուկրաինա: Կուզեի նրան տեսնել «Շախտյոր»-ում, բայց դա անհնարին է:

«Մխիթարյանը մեր առանցքային խաղացողն է, մենք նրան չենք վաճառի: Թող «Յուվենթուս»-ը փոխի իր տրանսֆերային նպատակները, ինչևէ Մխիթարյանը մնում է Դոնեցկում: Մենք ուզում ենք հաջողության հասնել Չեմպիոններ լիգայում, իսկ Մխիթարյանը ա­­ճում է մեզ հետ միասին»,-մեջբերում է Լուչեսկուն, հղում կատարելով Itasportpress.it.- ին: