ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էմիլ Բաբայանին գլխավոր դատախազի տեղակատլի պաշտոնից ազատելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Էմիլ ԲԱԲԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1977 թվականի հոկտեմբերի 2, քաղաք Երևան

Կրթություն
2002-2003 Լեյդենի Համալսարան, Հոլանդիա: Մագիստրոս, Միջազգային իրավունք` միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ,
2000-2001 Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մագիստրոս, «Համեմատական սահմանադրական և միջազգային գործարար իրավունք» մասնագիտացմամբ,
1994-1998 Երևանի «Վարդանանց» համալսարան, բակալավր, իրավագիտություն:

Աշխատանքային գործունեություն

2012թ. հունվարի 9-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ,
2008թ.հուլիսի 11-2012 հունվարի 9` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,

2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Դասախոս, դասավանդվող առարկաները` «Ղարաբաղյան հակամարտություն», «Ցեղասպանություն հասկացությունը միջազգային իրավունքում», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»,
2006-2008թթ. ՀՀ Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,

2004-2006թթ. «Ֆորում» իրավունքի կենտրոն, Ծրագրի ղեկավար,

2002 մարտ – 2002 օգոստոս Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իրավագիտության բաժնի գիտաշխատող,
1998 – 2000թթ. Հայ-չինական համատեղ ձեռնարկություն «Պեկին» ՍՊԸ՝ իրավախորհրդատու:

Այլ տվյալներ

1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում: Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր: