Կոտայքի մարզում այսօր՝ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։