Հոկտեմբերի 14-ին Կովկաս պանդոկն իր հյուրընկալ հարկի տակ էր հրավիրել հայկական գինու սիրահարներին և գնահատողներին: Մեծ հնարավորություն էին ստացել նաև գինիների տեղական արտադրողները: Անցկացվում էր «Կովկաս գինու փառատոն»: Մոտ 15 հայրենական գինեգործական ընկերություններ ներկայացնում էին իր արտադրած գինիների տեսականին:
Գեղեցիկ դիզայնով ձևավորված Կովկաս պանդոկը բազմամարդ էր: Հարյուրավոր հյուրերի թվում էին գործարարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, դերասաններ, զբոսաշրջիկներ, ովքեր հատուկ ժամանել էին համտեսելու հայկական գինին:
Ինչպես ասում են, գինին հորդում էր գետի պես: Չոր ու կիսաքաղցր, կարմիր և սպիտակ, ըստ խաղողի տեսակների ու պատրաստման մեթոդների. գինիների բազմազանությունն, իրոք, մեծ էր: Մեծ էր նաև հյուրասիրության տեսականին: Կովկաս պանդոկի համեղ ուտեստները նույնպես անտարբեր չէին թողել հյուրերին:
Գինիների ու ուտելիքների առատությունը, ճիշտ է, փառատոնի անհրաժեշտ բաղադրիչներից էր, սակայն այստեղ կարևորը միջոցառման տոնական մթնոլորտն էր, որը թևածում էր ամենուր, մտնում մարդկանց սրտերը, հպարտության զգացում առաջացնում, որը Հայաստանը գինու հայրենիքն է, որ մեր արտադրողները շարունակում են նախնիների լավագույն ավանդույթները և ստեղծում, իսկապես, մրցունակ արտադրանք:
«Կովկաս գինու փառատոնը» հաջողված է, նպատակն իրականացված: