Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
Մինչ այս պաշտոնը ստանձնելը Աշոտ Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր:
Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է: Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի համանախագահը, Երևանյան գրասենյակի տնօրենն է: Ունի աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր ոլորտներում:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: