Սեպտեմբերի 24 -ից մինչև հոկտեմբերի 5-ը Թուրքիայի Բոդրում քաղաքի սուրբ Պյոտր ամրոցում տեղի է ունեցել LITTLE PRINCESS WORLD 2016 մրցույթը, որին մասնակցել են երեսուն երկրի ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնող Վանեսա Հովակիմյանը արժանացել է գլխավոր մրցանակին LITLLE PRINCESS WORLD ինչպես նաև այլ անվանակարգերի ՝ BEST OFTHE BEST, TV STAR UNIVERSE: Հայաստանյան մրցութի կազմակերպման տնօրենը եղել է Աշոտ Խաչատրյանը, ով կազմակերպել էր մրցույթի հայաստանյան փուլերը, սկզբունքայնորեն անկողմնակալ լավագույնին ընտրելու և հարևան երկրում արժանապատիվ կերպով ներկայանալու համար: Ի պատիվ նրանց, ովքեր մեծ կազմակերպչական աշխատանք էին կատարել Վանեսան արդարացրեց բոլորի սպասումները: 6-ամյա աղջնակը թագը վաստակել է ոչ միայն արտաքին տվյալների, այլև խառնվածքի ու լեզուների տիրապետման արդյունքում: Հանձնաժողովի անդամները այլազգի հայտնի մոդելներ ու նախկինում տիտղոսներ նվաճած գեղեցկուհիներ են եղել:
Թագն ու անվանակարգերը մեծ հանդիսությամբ հանձնել է Վալերիա Վորոնովան: Հրաշալի է այն իրողությունը, որ հայուհին արքայադստեր տիտղոսը ստացել է Թուրքիայում և կարողացել է հայոց եռագույնը ծածանել փոքրիկ ձեռքերով: