Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, ժողովրդական շարժման միության անդամ Վալերի Բուայեն գրավոր դիմում է ներկայացրել Ֆրանսիայի ԱԳՆ` նշելով Հայաստանի և ԼՂՀ օդային ճանապարհի բացման անհրաժեշտությունը: Այս մասին նշում է Novostnik.ru-ն` հղում կատարելով Nouvelles d'Arménie-ին:
Ֆրանսիացի պատագամավորի նամակում մասնավորապես նշված է «Վալերի Բուայեն արտաքին գործերի նախարարության ուշադրությունը հրավիրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օդային միջանցքի բացման անհրաժեշտության վրա: 1992 թվականին ԼՂՀ-ի վրա հսկողություն սահմանելու հայերի և ադրբեջանցիների միջև ծագած պատերազմի հետևանքով Ստեփանակերտի օդանավակայանը ոչ պիտանի է դարձրել: 2008 թվականից Լեռնային Ղարաբաղում անցկացվել են օդանավակայանի վերականգնողական խոշոր աշխատանքներ:
Այնուամենայնիվ օդանավակայանն արդեն բացվել է և համապատասխանում է գործող անվտանգության ձևաչափերին, սակայն Ադրբեջանի կառավարությունը արգելում է օդային միջանցքի օգտագործումը, իսկ ադրբեջանական բանակը ահաբեկում է, որ կռմբակոծի քաղաքացիական ինքնաթիռները: Եթե որոշ ուղղաթիռների թռիչքները թույլ են տրվում, սակայն այն բավարար չէ աշխարհագրորեն մեկուսացված տարածքը դուրս բերել շրջափակումից` հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները թույլ չեն տալիս ուղղաթիռներին թռիչքներ կատարել ձմռանը»: