Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս Շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը աշխատել է Բեռնար Շալանդի մարզչական շտաբում: