Ասլան Ուսոյանի կլանի «օրենքով գող»-երը Ռովշան Ջոնիևի սպանությունը գնահատում են 5 միլիոն ամերիկյան դոլար: Գրում է rosbalt.ru կայքը:
Իրավապահ մարմինների տեղեկացմամբ` վերջերս «օրենքով գող»-երի սխոդկա է անցել, որին մասնակցել են Դեդ Հասանին ավելի մոտ կանգնած մարդիկ: Նրանք որոշել են կլանի «օբշչագից» 5 միլիոն դոլար հատկացնել Ռովշան Ջանիևին վերացնողին, որին քեական աշխարհում մեղադրում են Դեդ Հասանին սպանելու համար:
Որոշ մարդիկ վստահ են, որ Ջանիևը մահացել է, ոմանք էլ կարծում են, որ իր մահվան լուրերը տարածել է հենց Ռովշան Ջանիևի իր դեմ որսը ժամանակավորապես դադարեցնելու համար: Անգամ Թուրքիայում ապրող «օրենքով գեղերը» չեն կարող վստահ ասել` արդյո՞ք Ռովշան Ջանիևը մահացել է, թե ոչ: