Բելոռուսում արդեն սկսվել է հաջորդ նախագահական ընտրությունների պատրաստման աշխատանքները, որոնք տեղի են ունենալու 2015 թվականին: Իրական սենսացիա առաջացրել են այն լուրերը, որ նախագահի թեկանծուներից մեկը լինելու է Օլգա Կարաչը «Մեր տուն» ՀԿ-ի ղեկավարը: Այս մասին հայտնում է Газета.ru-ն:
Շաբաթ օրը «Բելոռուսի գործարար պարբերականին» տված հարցազրույցի ժամանակ Օլգա Կարաչը չի հերքել նախագահական ընտրություններում իր թեկանությունը դնելու իր ծրագրերը: Այդ նույն օրը սոցիաական ցանցերում նա հաստատել է այն լուրերը, որ պատրաստվում է մասնակցել 2015 թվականին նախագահական ընտրություններին:
Օլգա Կարաչի կարծիքով կանանց մասնակցությամբ նախագահական ընտրարշավը շատ բարդ է լինելու Լուկաշենկոի համար:
«Մեր հասարակության գենդերային կարծրատիպերի և համակարգի հիւման վրա Լուկաշենկոն արդեն սովորել է «սև պիար» անկացնել տղամարդ թեկանծուների նկատմամբ»,-նշել է Կարաչը:
Օլգա Կարաչը Բելոռուսում ահյտնի է երկրի տարբեր շրջաններում տեղական խնդիրների լուծման աջակցությամբ: Մի շարք փորձագետների կարծիքով 2015 թվականին կարող է դառնալ ընդդիմադիր ճակատի միակ ընդհանուր ներկայացուցիչը: