Ընկույզի օգտագործումը օգնում է կանխարգելելու սրտամկանայաին համակարգի հիվանդությունների զարգացմանը: Այս հետևության են եկել ամերիկացի գիտնականները:
Գիտափորձի ժամանակ մասնակիցներին հյուրասիրել են ամբողջական ընկույզներ,ընկույզի կեղև, ճարպազերծ միջուկները և գետնանուշի կարագ:
Առողջության համար ամենաօգտակարը եղել են ամբողջական ընկույզները և գետանանուշի կարագը:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ օրը մեկ անգամ գետանանուշի կարագի օգտագործումը նշանակալիորեն բարելավում է արյունատար անոթների աշխատանքը:
Իսկ ամբողջական ընկույզների օգտագործումը մարդու օրգանիզմում բարձրացնում է «լավ խոլեստերինի» մակարդակը և հանում «վատ խոլեստերինը»: Այն նաև դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա: Այս մասին գրում է Glob-news.ru-ն: