Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են արտահայտել փոխգործակցության հետագա խորացման ու ակտիվացման ուղղությամբ:
Վերահաստատվել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին, ով այցելել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով:![](https://yn.am/disc/20-10-16/9bc81eb263c06c049aa8709ee0defa87.jpg)
![](https://yn.am/disc/20-10-16/93e9e3a42f2d45eff35f8a9a9b1bd0d9.jpg)