Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին և ՀՀ Նախագահի խորհրդական, Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և մաղթել մեծագույն հաջողություններ բանակի շարունակական զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: