Նախնական վարկածով՝ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն ծագած վեճի ընթացքում ծեծի է ենթարկել Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին: Ստացած վնասվածքներից նա ավելի ուշ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է՝ «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:
Վեճի պատճառը դեռ հայտնի չէ: Սակայն, ինչպես հայտնի է դարձել «СуперОмск»-ին, Նիկիտա Ֆեդոնենկոյի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է իր, որը նման է սքինհեդների օգտագործած իրին: Նշվում է, որ կասկածյալը զբաղվել է մարտարվեստով: