Արտաշատ:
Վարձակալած կիսաքանդ շինության մեջ են բնակվում եղբայրներ 10-ամյա Կարենն ու 7-ամյա Սարգիսը: Ցավոք, Կարենն ունի մանկական ուղեղային կաթված, չի քայլում, ինքնուրույն ոչինչ չի անում, մանր կենցաղային գործողությունները մայրիկի օգնությամբ է արվում, իսկ Սարգիսն էլ ոտքն է կոտրել, պառկած է:
Երեխաների հայրը ամիսներ առաջ մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն ապարդյուն՝ ոչ աշխատանք ունի, ոչ էլ գումար է ուղարկում, դե մայրն էլ աշխատել չի կարողանում, քանի որ 2 երեխաներն էլ ունեն մշտական խնամքի կարիք:
Ընտանիքը գոյատևում է 30.000դր նպաստով և երեխայի 19.500դր հաշմանդամության թոշակով, որից 20.000դր. ամսական վարձն են տալիս, իսկ մնացածը բնականաբար չի բավականացնում սնունդի, կոմունալ վարձերի, հագուստի, տակդիրների և այլնի համար:
Տունը, որտեղ բնակվում են, բավարար կահավորված չէ, մահճակալներ են անհրաժեշտ, աթոռներ չկան տանը, հեռուստացույց ևս չունեն: Սնունդի մասին խոսք գնալ չի կարող, մինիմալ սնունդով են օրերն անցկացնում: Խանութներում պարտքերի չափը հասնում է 150.000դրամի:
Այս ամենին զուգահեռ, մանկական ուղեղային կաթվածով հիվանդ բալիկին անհրաժեշտ են տաք հագուստներ, հատկապես տաբատներ, սպորտային տաք շորեր, քանի որ երեխան մշտապես հատակին է լինում, իսկ հատակը բավականին սառն է:
Այս ընտանիքին այցելելու ենք այս կիրակի՝ հոկտեմբերի 30-ին:
Բոլոր ցանկացողները կարող են գալ մեզ հետ այցի:
Եթե կցանկանաք անձամբ կապ հաստատել ընտանիքի հետ, գրեք նամակ, փոխանցեմ մայրիկի հեռախոսահամարը և հասցեն:
Կոշիկները և հողաթափերը ընդունվում են միայն նոր, օգտագործված չենք ընդունի և տանի, իսկ հագուստները՝ նախապես լվացած, արդուկած և միայն ու միայն պիտանի կրելու համար:
Հագուստները, կոշիկներն ու գրենական պիտույքները հավաքում ենք հետևյալ վայրերում՝
1. Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի սրահում: Տանելուց առաջ խնդրում եմ նախապես 096 257555 համարով պայմանավորվել, նոր տանել:
2. Սեբաստիա 37 հասցեում գտնվող Narva Chess Club Նարվա Շախմատային Ակումբ-ում` Կիա Մոթորսի 2-րդ հարկ, յուրաքանչյուր օր ժամը 9:00-20:00, հեռ.՝ 096 06 66 09:
3. Բանգլադեշում գտնվող պահեստում: Տանելու համար նախապես պայմանավորվել 098037272 հեռախոսահամարով:
-
Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/
Arca online -5406610000198999
Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/
Yandex Money-410013785497853
PayPal - [email protected]
Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջից:


