«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա Ծաղկաձորում՝ նոյեմբերի 12-13-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը նվաճել էր այդ առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը:
Խաղի աշխարի 14-րդ առաջնությանը կմասնակցի 56 թիմ՝ աշխարհի 24 երկրից. ԱՄՆ,Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, նախկին Խորհրդային Միության տարածքի գրեթե բոլոր երկրներից:
Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ այս առաջնությունը ևս մեկ անգամ ֆիքսելու է մեր երկրի դիրքը ինտելեկտուալ շարժման համաշխարհային քարտեզում: Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանից առաջնությանը կմասնակցի 5 թիմ:
Հրավիրվել են նաև Ադրբեջանի թիմերը, ավելին՝ կազմկոմիտեն երաշխավորել է նրանց անվտանգությունը, սակայն ադրբեջանիցները հրաժարվել են մասնակցությունից:
Նախկինում, երբ առաջնությունն անց էր կացվել Ադրբեջանում, հայերը հրավիրված չեն եղել: