Փոքր ժամանակ առևանգված տղամարադը գտել է իր տուն տանող ճանապարհը 23 տարվա ընդմիջումից հետո Google Map-ի միջոցով: Այս մասին գրում է Metro News-ը:

Չինաստանի բնակիչ Լուո Գանգը առևանգվել էր հինգ տարեկան հասակում Սիչուանում գտնվող իր մանկապարտեզից վերադառնալու ճանապարհին:Չնայած որ նա տեղափոխվել էր շուրջ 2000 կմ իր հայրենի տնից հեռու, սակայն հիշել է տուն տանող ճանապարհի բոլոր մանրամասները:Զինվելով այս տեղեկատվությամբ նա դիմել է Google Maps-ի օգնությանը երկուս տասնամյակ ընդմիջումից հետո:

«Ամեն օր անկողին մտնելուց առաջ, ես վերապրում էի այն պահերը, որ անցկացրել եմ իմ հին տանը, ուստի չէի կարող մոռանալ այնտեղ տանող ճանապարհը»,- նշել է Գանգը: