«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Օղակաձև զբոսայգում՝ Խանջյան փողոցում, բացվեց Գագիկ Ծառուկյանի սպորտային համալիրը։ Մասնակցում էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, պատգամավորներ։ Սակայն ներկա չէին խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, և ԲՀԿ ներկա կազմը։

Մենք տեղեկացանք, որ դպրոցական աշնանային արձակուրդի այս օրերին Հովիկ Աբրահամյանը հավաքել է իր թոռներին ու կրկին մեկնել Դուբայ` հանգստանալու, մինչև կորոշվի, թե ով է ղեկավարելու ՀՀԿ շտաբը, ինքը լինելո՞ւ է համամասնական ցուցակում, ինչպես նաև` ե՞րբ է վերադառնալու մեծ քաղաքականություն իր թոռների մյուս պապը` Գագիկ Ծառուկյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս ամենի մասին վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբեր-հունվար ամիսներին: Այդ ժամանակ էլ պլանավորված է ԲՀԿ համագումարը, որի ժամանակ ԲՀԿ-ն կհրապարակի իր համամասնական ցուցակը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: