Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շեդրինի փողոցի թիվ 5 շենք բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Ա. Ս.-ի (1962 թ. ծնված) բնակարանի դուռը և զուգարանում հայտնաբերել վերջինիս դին: