«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է իր եղբայրներին կրկին ներգրավել քաղաքականություն և նախկինի պես տեղաբաշխել ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և «Հայկական վերածնունդի» վերածնված ՕԵԿ-ում:
2003-ին Աբրահամյան եղբայրներից ավագը՝ Սերյոժա Աբրահամյանը մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից։ 2007-ին՝ արդեն 4-րդ գումարման խորհրդարանում Աբրահամյան եղբայրներից երեքն արդեն պատգամավորներ էին , Սերյոժա Աբրահամյանը պատգամավորական մանդատը ստացել էր ՕԵԿ-ից, Արմեն Աբրահամյանին մանդատ տվել էր ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Աբրահամյանը՝ հանգրվանել էր իշխող ՀՀԿ-ում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: