Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների մասսայական ձերբակալությունները խիստ քնադատության են արժանացել եվրոպական երկրներում...Արձագանքելով Եվրոպայից հնչող քննադատություններին Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը պատասխանել է."Պաշտպանելով Քրդական Բանվորական կուսակցությանը Եվրոպան դառնում է ահաբեկչության մեղասկից...Եվրոպան պաշտպանում է ահաբեկիչներին...Նույնիսկ եթե նրանք ՔԲԿ-ն հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն,դա պարզ է..Մենք տեսնում ենք,թե ինչպես ազատ և հարմարավետ է գործում ՔԲԿ-ն Եվրոպայում...Ինձ չի անհանգստացնում,որ ինձ անվանում են բռնապետ կան որևէ այլ բան,մեկ ականջիցս մտնում մյուսից դուրս է գալիս...Կարևորն այն է,թե ինչպես են ինձ անվանում իմ մարդիկ..." Reuters- ը նաև տեղեկացնում է,որ Էրդողանը խոստացել է շարունակել պայքարը Թուրքիայում բնակվող քրդերի դեմ...
Կարճ ասած,Էրդողանը թքած ունի եվրոպական մայրաքաղաքներից հնչող քննադատությունների վրա...
Նույն եվրոպական երկրները 20-րդ դարի սկզբին քննադատում էին թուրքերին հայերին ցեղասպանության ենթարկելու համար...Սակայն քննադատություններից բացի ոչինչ չձեռնակեցին...Ընդհակառակը,հետագայում "եղբայրացան" թուրքերի հետ...Այդ "դասերն" անցած թուրքերը շատ լավ գիտեն,որ եվրոպական մայրաքաղաքներից հնչող ճղճղոցը այդպես էլ ճղճղոց կմնա.լաչառություն կանեն,կբանակցեն,հետո էլ կբարիշեն...Դրա համար էլ այսօրվա Թուրքիայի առաջնորդ Էրդողանը բավական ցինիկ և լկտի պատասխան է տալիս եվրոպայից հնչող քննադատություններին...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: