Վերջին շրջանում Հայաստան է ներկրվել է 1-2 մեքենա բանան ու 2 մեքենա դիզվառելիք: Շաքարավազ ներկրող չի եղել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
ՊԵԿ նախագահը լրագրողներին խնդրեց իրեն օգնել ներմուծման խոչընդոտների հետ կապված: «Որ բողոք լինի, խնդրում եմ ինձ ասեք»,- ասաց Հարությունյանը:
Հարցին, թե կարող ենք ասել, որ այդ ոլորտներում մոնոպոլիա չկա, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Կարող ենք ասել, որ խոչընդոտ չկա: Ով ուզում է, թող ներկրի ոչ միայն բանան ու դիզվառելիք, այլ ամեն ինչ, ինչը որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում է»։