«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը մեկնել են Դուբայ՝ նշելու Ծառուկյանի դստեր, Արգամիչի հարսի՝ Էմմայի ծնունդը: Նոյեմբերի 1-ին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կինը՝ Էմմա Ծառուկյանը, դարձավ 27 տարեկան, և, ահա, խնամիները որոշել են այն նշել տաք երկրներում՝ օտար աչքերից հեռու: Մեկնել են ընտանիքներով՝ զավակների և թոռների հետ միասին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: