«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե հեռուստաընկերությունների համար նախընտրական գրաքննությունը սկսված է։ Որոշ ԶԼՄ-ներում վերադասավորումներ են, և հիմնական թիրախ են դարձել քաղաքական ձևաչափով հաղորդումները։

Ասում են նաև, թե որոշ հաղորդաշարեր հնարավոր է հանվեն, մյուսները՝ փոփոխությունների ենթարկվեն։ Առաջիկայում գործունեության ուղղվածության փոփոխություններ կլինեն նաև իշխանության հովանավորությունը վայելող ԶԼՄ-ներում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: