Դարեր շարունակ ժողովուրդը օգտագործել է այս գործիքները թել մանելու և ոլորելու համար. ճախարակը՝ բռնակով աշխատացվող թափանիվն էր, իսկ իլիկը՝ ձեռքի հոլաձև գործիքը: Պատահական չէ, որ որպես աշխատանքի և ժողովրդի աշխատասիրության խորհրդանիշ ճախարակով թել մանող հայուհու պատկերը 1919 թվականին տեղ գտավ Առաջին Հանրապետության 250 ռուբլիանոց թղթադրամի վրա: Թղթադրամների ընդհանուր գեղարվեստական գաղափարի և ձևանմուշների պատրաստման հեղինակն էր նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: