Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ լուրջ մտահոգվելու կարիք չկա, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Աշխարհի տարբեր ծայրերում իրարից այնքան տարբեր գնահատականներ կան, այդ թվում՝ նաև Հայաստանում: Համենայնդեպս, մենք գործ ունենք կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր նախապես ունեցած մոտեցումներով ու ծրագրերով»,- մանրամասնեց նա:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել և տեսնել, թե այդ կայուն համակարգով հանդերձ ինչ քաղաքականություն կորդեգրի Սպիտակ տունը. «Ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա»: