Ամերիկայի սենատորները հանդես են եկել զեկույցով,որի համաձայն 2011 թվականին Apple կազմակերպությունը խուսափել է շուրջ 3.5 մլրդ դոլարի, իսկ 2012 թվականին 9 մլրդ դոլար հարկի վճարումից: Նրան հաջողվել է խուսափել հարկից Իռլանդիայում գտնվող դուստր կազմակերպության միջոցով:

«Apple կազմակերպությունը, որը համարվում է ԱՄՆ կորպորատիվ խոշոր հարկատու, միաժամանակ նաև հարկերից ամենաշատ խուսափող կազմակերպությունն է»,- հանրապետական կուսակցությունը ներկայացնող սենտորի խոսքերն է մեջ բերում Associated Press գործակալությունը:

Apple-ին հաջողվել է խոշոր գումարներ խնայել, քանի որ Ամերիկայի և Իռլանդիայի հարկային օրենսգիրքը խիստ տարբերվում է: Այսպես օրինակ Apple-ին պատկանող իռլանդական կազմակերպություններից մեկը 2011 թվականի ընթացքում աշխատել է շուրջ 22 մլրդ դոլար, իսկ եկամտահարկ է վճարել միայն 10 մլրդ դոլարից:

Իռլանդիան առաջին անգամ չէ, ոչ ներքաշվում է հարկային սկանդալի մեջ: Բանը նրանումն է, որ Իռլանդիայում կորպորատիվ հարկը կազմում է միայն 12,5 %, որի պատճառով էլ միջազգային կազմակերպությունները հաճախ օգտագործում են պետության տարածքը իրենց գրասենյակների գրանցման համար: Նման մեղադրանք հարուցվել էր նաև բրիտանական Marks&Spencer կազմակերպության նկատմամբ, որը նույնպես իր գրասենյակներից մեկը գրանցել էր Իռլանդիայի տարածքում և այդպիսով խուսափել մի քանի միլիոն ֆունտ հարկից: