«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ֆինանսների նախկին նախաար Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականի մայիսին մահափորձ կազմակերպելու մեղադրանքով մինչ օրս հետախուզման մեջ է գտնվում «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ սեփականատեր, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանի որդին՝ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը։ Այդ դեպքից հետո Երիցյանների «գործերը» վատացան, նրանք վաճառեցին իրենց ողջ ունեցվածքը և հեռացան Հայաստանից։

Իրադարձություններից 7 տարի անց Երևանում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ալբերտ Երիցյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ի վերջո, ինչո՞ւ իր որդին մահափորձ արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ «Չկա նման բան, ոչ մի ապացույց չկա, որ իմ որդին հանցանք է կատարել։ Թող Գագիկ Խաչատրյանը մտածի՝ ինչի մեջ է։ Արդարությունը կհաղթի»։

Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող իր որդին։ Պարզեցինք՝ նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը առ ոչինչ է Ռ. Երիցյանը ազատ շրջում է բոլոր երկրներում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: