«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. Ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 15-ը ժամը 10.00-ն.
Աջափնյակ վարչական շրջանի՝ Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան փող. 16-ից-38 համարների, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի և «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի,
Դավթաշեն վարչական շրջանի՝ Սասնա Ծռեր փողոցի և ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի:
2. Ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-20.00-ն` Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղամասի, Գաջեգործների 1, 2, 3, 4 փողոցների, Նոր Արեշի 7, 9, 11, 20` իր նրբանցքով, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Նուբարաշենի խճուղու, Դավիթ Բեկի փող. 10-ից-40 համարների:
3. Ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-22.00-ն`
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի սկզբնամասի՝ ջրանցքի մոտ գտնվող անհատական տնատիրությունների,
Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի անհատական տնատիրությունների, «Պրոֆմետ», «Սիս Նատուրալ», «Դուստր Մարիաննա», «Ռոյալ Արմենիա», «Դեֆանս Հաուզինգ» ընկերությունների:
Արարատի մարզի՝ Նոր Խարբերդ գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: