«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել: Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է:
Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ՝ մասնակցելու վերը նշված նիստին:
Իսկ այս նկարն էլ նա գնել է հավանաբար հյուրընկալող երկրի՝ Բելառուսի վարչապետին կամ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նվիրելու համար: Ի դեպ, Կարեն Կարապետյանն իր հետ նաև ինը հատ «Նաիրի» և «Դվին» բարձրակարգ կոնյակ է տարել՝ հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: